13 December 2011

Բենի և Ջեննի կիրակնօրյա սուրճը և շոպինգը:

Վերցված է: justjared.buzznet.com Նկարները: «JustJared»
Գրում է: Irchen
13 դեկտեմբերի 2011, 12:30

Բեն Աֆլեկը և Ջեննիֆեր Գարները պապարացիների օբյեկտիվներում երեվացին երբ կիրակի դուրս էին եկել նախատոնական գնումներ կատարելու, Ստարբակս, Բրենտվուդ, Կալիֆոռնիա:

Միգուցե նրանք հատուկ նկարիչների համար էին միմյանց ձեռք բռնել, քանի որ լուրեր են պտտվում թե նրանց ընտանեկան հարաբերությունները այնքան էլ հարթ չեն ընթանում:
Բենը իսկական Ձմեռ Պապ է , ահա ինչ պարկերով է նվերներ քարշ տալիս.

Բեն Աֆֆլեկ (անգլ. Benjamin Geza «Ben» Affleck-Boldt) ծնվ. է 1972թ. օգոստոսի 15 Բերկլիում, (Կալիֆոռնիա, ԱՄՆ) բժիշկի և մանկավարժի ընտանիքում: Դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր, 1997թ. «Օսկար» -ի և «Ոսկե գլոբուս»,մրցանակակիր: 2002-2004թ. -ին ամուսնացած է եղել Ջենիֆեր Լոպեսի հետ, 2005թ. մինչև հիմա ամուսնացած է Ջեննիֆեր Գարների հետ, ունեն երկու աղջիկ 2011թ. օգոստոսի 22 հայտարարեցին որ սպասվում է երրորդ երեխայի ծնունդը:
Ջեննիֆեր Էնն Գարներ (անգլ. Jennifer Anne Garner; ծնվ. է 1972թ. ապրիլի 17, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ) մանկավարժի /մայրը/ և ինժեներ-քիմիկի ընտանիքում— ամերիկյան դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր: Հայտնի է «Լրտեսուհին» (2001—2006) հեռուստասերիալից և այլ ֆիլմեր: «Ոսկե գլոբուս» (2002) մրցանակակիր «Հեռուստատեսությունում լավագույն կանացի դերակատարության համար (դրամա)»: 2000—2004 թ. Ջեննիֆերը ամուսնացել է դերասան Սկոտտ Ֆոլի հետ(ծնվ.1972):
Ինչպես նշվեց 2005 թ. հունիսի 29 Գարները ամուսնացել է Բեն Աֆֆլեկի հետ:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment