12 December 2011

Ոչ ստանդարտ սնվելու ռեժիմը ապահովում է քաշի նվազում և պաշտպանում քաղցկեղից:



Պարզապես փոխելով ուտելու որոշ սովորություններ, կանայք կարող են 40% - ով նվազեցնել քաղցկեղի զարգացման վտանգը եւ զգալիորեն նիհարել: Հարավային Մանչեստեր համալսարանի հոսպիտալի աշխատակիցները, պնդում են, որ երկու օրյա կոշտ դիետան ավելի լավ է օգնում քաշը նվազեցնել, քան մշտպես կալորիա ​​հաշվելու տարբեր եղանակները, - գրում է The Telegraph -ը:
Դոկտոր Միշել Հարվին /Michele Harvey/ հայտնաբերել է. Կանայք, ովքեր համապատասխան դիետա են պահում մեկ շաբաթվա մեջ երկու օր, ավելի շատ քաշ են կորցնում, քան կանայք, որոնք ամենօրյա դիետաի ռեժիմի մեջ են: Արդյունքների որոնմանը ներգրավված էին 100 գեր կանայք : Նրանց խնդրեցին ընտրել երեք դիետաներից միայն մեկը:

Առաջին դիետան ենթադրում էր օրվա չափաբաժինը սահմանափակել 650 կալորիայով (այդ ռեժիմին պետք էր հետևել շաբաթվա 2 օրը) սննդից ընդհանրապես բացառելով կարտոֆիլի եւ հացի տեսքով ածխաջրերը: Իսկ մնացած օրերին կանայք կարող են ուտել, ինչ ուզում են:

Կամավորները, ովքեր ընտրել էին երկրորդ դիետիկ, եւս չի թույլատրվել շաբաթվա երկու օրը սնվել ածխաջրերով: Բայց այստեղ կալորիաի սահմանափակումներ նրանք չունեին, նաև շաբաթվա մնացած օրերին: Իսկ վերջին խմբում սահմանված խիստ սահմանափակումներ չկային: Պարզապես խորհուրդ են տվել չօգտագործել ճարպային սնունդ, ինչպես նաեւ ոգելից խմիչքներ(որպես նորմա - մոտ 1500 կալորիա օրական):
Երեք ամիս հետո, շաբաթվա մեջ երկու օր դիետա պահողները, նիհարեցին միջինը 4 կիլոգրամով: Սակայն երրորդ խմբի կանայք միայն երկու կիլոգրամով: Առաջին խմբի կանանց մոտ նաեւ գրանցվեց leptin հորմոնների մակարդակների նվազում, կրծքի քաղցկեղի հետ կապված 40% - ով նվազում:


Այսպիսով, գիտնականներն առաջարկում են հավատարիմ մնալ հետեւյալ սխեմային. նախաճաշին ուտել բանան, թեյի կամ սուրճով կաթի հետ: Այնուհետև - մեկ շիշ դիետիկ կոլա կամ թեյ, եւ սալոր: Ճաշին արժի եփել, գազարով ապուր, աղցան եւ կաթ: Նախքան ընթրիք, դուք կարող եք թույլ տալ ձեզ մի բաժակ լիմոնադ կամ գազավորված ջուր, մանդարիններ: Ընթրիքին - տապակած բանջարեղեն, սոյայի սոուսով կամ բուսական համեմունքներով, կաթ ու թեյ: Քնելուց առաջ թույլատրվում է դարչինով կաթ խմել:

Մեջբերումներ անելիս հղումը blog.lurerarm պարտադիր է:
Post a Comment