14 December 2011

Թարմացնող սննդամթերքներ (13 նկարներ + տեքստ)

13 առույգացնող սննդամթերք, )
 տեսնենք, ինչ է անհրաժեշտ ուտել ու խմել ամբողջ օրը ակտիվ մնալու համար...
1. Շոկոլադ


Այն ոչ միայն համեղ է, այլեւ նպաստում է էնդոֆինի /endorphins/ արտադրությանը, եւ դա միանգամայն բավարար է մի քանի ժամ էներգիա ստանալու համար:



2. Սառը ջուր

Հոգնածության պատճառներից մեկը ջրազրկվելն է: Խմեք շատ ջուր, հատկապես առավոտյան եւ դուք երջանիկ կլինենք :-)







3. Սուրճ


Պարզվել է որ սուրճի բուրմունքը կամ աղացած սուրճի հատիկների հոտը ավելի լավ է թարմացնում քան խմելը: Հոտի նման հատկություն ոչ մի այլ սննդամթերք չունի:





4. Հատապտուղներ

Ցանկացած հատապտուղ - շատ օգտակար է, հատկապես ազնվամորին, հապալասը եւ ելակը: Այս հատապտուղներ լի են բնական էներգիայի ստիմուլյատորներով :





5. Նարնջի հյութ

Ցիտրուսային մրգերը հատկապես անհրաժեշտ են նրանց, ովքեր միշտ քնում են: Նարինջի հյութը լի է վիտամին C -ով, որը լրացնում մարմինը էներգիայով, կիտրոնի նարինջի ու լայմաի հոտը խթանում է ուղեղի ակտիվությունը: Սա հատկապես ակտուալ է ձմռանը, թե ոչ :-)







6. Միս

Սպիտակուցները որ պարունակվում է մսի մեջ, դանդաղ են յուրացվում օրգանիզմի կողմից, հետևաբար, ավելի դանդաղ է վերափոխվում էներգիայի, բայց եւ ավելի երկար ժամանակ է տեւում: Եթե ​​ձեզ բարդ օր է սպասվում, միս կերեք:





7. Ընկուզեղեն

Մեզ բոլորիս հայտնի է, որ ընկույզները շատ սննդարար են եւ դրանք պարտադիր Ձեզ էներգիաով կլիցքավորեն:









8. Կանաչ թեյ

Ի դեպ, եթե դուք խմեք մեկ բաժակ թեյ, ձեզ շատ ավելի երկար առույգ կզգաք, քան մի բաժակ սուրճից հետո:






9. Խնձոր

Խնձորները պարունակում են բոր /boron/, որը բարելավում է ուշադրությունը: Գումարած խնձորներում շատ այլ օգտակար սնուցիչներ կան, այնպես որ կերեք առողջության պահպանման համար:








10. Վարսակ /ռուս. Овсянка/

Վարսակը լի է բարդ ածխաջրերով և մանրաթելով: Իսկ եթե ինչ - որ տեսակի հատապտուղ ավելացնեք այն հիանալի էներգետիկ նախաճաշ կդառնա:
Հայաստանում ավելի շատ հայտնի է "Հերկուլես" ապրանքանիշը:







11. Բանան

Բանանում շատ բնական շաքարավազ կա, որ մարմնի կողմից շատ ավելի լավ է կլանվում, փոխակերպվելով էներգիայի:






12. Յոգուրտ /կամ Մածուն/

Ամբողջ գաղտնիքը մագնեզիումն է - երկարաժամկետ էներգիայի հիանալի աղբյուր:







13. Ձու
Ձուն կարելի է դասել որպես սուպեր - սնունդ: Լի են սպիտակուցներով, վիտամիններով եւ հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են, որպեսզի օրգանիզմը լիարժեք գործի եւ ֆիզիկական վարժություններից հետո վերականգնման համար: Բացի այդ, դուք ավելի քիչ կհոգնեք :-)


Բարի Ախորժակ: Եվ ամենակարեւորը, շատ պետք չէ ուտել, այլապես բոլոր օգտակար հատկությունները վերածվում են ոչ օգտակարի ;-)

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment