19 November 2011

Մարդը որ խոսում է առյուծների հետ /ֆոտո,վիդեո/

Այս մարդը առյուծին հեծնած քաջ Նազարը չէ, ալբանացի վոյինը չէ, այս մարդը Կեվին Ռիչարդսոնն է:

Կեվինը միշտ հետաքրքրություն է ցուցաբերել կենդանիների նկատմամբ և 3 տարեկանից, իր անկողնու մոտ դոդոշներ է պահել: Իր հայրենի քաղաքում նրան կոչում են "Մարդ — թռչուն նարինջի այգիներից": Երբ Ռիչարդսոնը մեծացավ քանդեց բոլոր անվտանգության պատնեշները որ գոյություն ունեն մարդու և վայրի բնության միջև: Նա սկսեց շփվել շատ ավելի ահարկու գիշատիչների — առյուծների հետ:



Նա ատում է կենդանիներ վարժեցնելու ավանդական միջոցները: Նա գտնում է որ կա ավելի լավ մոտեցում գազանների հանդեպ, քան փայտով ու շղթայով նրանց վրա հարձակվելը: Այս մարդը առյուծներ, գայլեր կամ մեկ այլ վայրի կենդանի վարժեցնելու համար, օգտագորժում է միայն սերը, վստահությունը և փոխըմբռնումը:

Նա ճանաչում է յուրաքանչյուրին, ում հետ աշխատում է կամ շփվում, որպես առանձին անհատականություն: Նա գիտի այսօր ով է նրանցից բարկացած, ով երջանիկ, ով խանգարված և լարված:

Կեվինը օգտագործում է այս գիշատիչների հետ իր ուրույն հարաբերությունները վավերագրական ֆիլմեր և գովազդներ պատրաստելու համար: Նա աշխատել է Հարավային Աֆրիկայի, Յոհանեսբուրգ քաղաքի Լիոն այգում:

Նկարահանվել է Մայքլ Ռոզենբերգի վավերագրական ֆիլմում: Մասնակցել տարբեր գիտա-հետազոտական աշխատանքներում Okavango Delta և Lydenberg շրջանում, արդյունքում ստացվել է ֆիլմ սև հովազի մասին "Լեգենդի որոնումը" վերնագրով:

Այժմ նա նկարահանվում է ավելի մեծ նախագծում. "Սպիտակ առյուծների թագավորությունը" անվանումով:

Այստեղ նա աշխատել է "Սպիտակ Առյուծը" դրամատիկ գեղարվեստական կինոնկարում, նախագիծը տևել է 4 տարի և 2010թ. էկրան է բարձրացել: Ֆիլմը երիտասարդ առյուծի մասին է, որը չնայած խոչընդոտներին գոյատևում է և հրաշալի սպիտակ առյուծ է դառնում:


Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.bնlogspot.com պարտադիր է:
Post a Comment