30 November 2011

Հարաջուկու նորաձևություն


Ողջույն, այսօր ձեզ հետ կտեսնենք ճապոնական մոդայի ուղակի ճչացող հարաջուկու նորաձևության մի քանի նկարներ:
Harajuku - ճապոնական երիտասարդության նորաձևության ուղություններից է:  Harajuku ոճը ծնվել է Տոկիոյի Harajuku առևտրային շրջանի փողոցներում, տինէյջերների շրջանում, այստեղից էլ ոճի անվանումը: Harajuku առաջացել է այն բանից հետո, երբ տվյալ շրջանի երիտասարդ ճապոնացիները սկսել են ճապոնական ավանդական հագուստի տարրերը մտցնել իրենց կողմից ամենօրյա կրվող հագուստներում, մասնավորապես կիմոնո և գետա (ճապոնական փայտե տակերով կոշիկներ): Ենթարկվելով նաև Արեւմուտքի ազդեցությանը, ինչպես հասկացաք տինեյջերները տիպիկ արևմտյան տարրերը զուգորդում են ավանդական հագուստի պարագաների հետ, նաեւ համադրում սեկոնդ հենդի խանութների հագուստները դիզայներական հագուստների հետ. Այս բոլորի խառնուրդից էլ առաջացավ Harajuku երիտասարդական միտումը:  Ճապոնական նորաձևության այս ուղությունում խառնված են տարբեր ուղություններ և անգամ անհամատեղելի գույների համադրությունը միայն ողջունվում է – կարելի է անել այն ամենը ինչ ցանկանում եք, քանի որ ձեր արտաքինը միայն ընդգծում է ձեր անհատականությունը:
Թեմայով հետաքրքրվողներին առաջարկում եմ նայել նաև մեր բլոգի Ուլզզանգի սանրվածքներ  գրառումը, կամ , նշումով գրառումները:



Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment