18 November 2011

Որպեսզի մոռանաք անհաջողությունների մասին, դրանք պարզապես կարելի է թողնել դռան ետևում

Մեր հիշողությունը խիստ կապված է շրջապատին. բավական է մեկ սենյակից անցնել մեկ այլ սենյակ, երբ մենք մոռանում ենք, ուր էինք գնում և ինչ էինք պատրաստվում անել դրանից առաջ:
Տարածքի սխեման, որում զբոսնում էին փորձի մասնակիցները (նկարը հետազոտության հեղինակներինը):

Հայտնի միջոցը հիշել այն, ինչ պատրաստվում էիր անել, — գնալ այնտեղ, որտեղ դու առաջին անգամ դրա մասին մտածել ես: Զվարճալի կանոն, բայց պարզվում է, որ դրա հիմքում ընկած է միանգամայն հավաստի հոգեբանական ֆենոմեն: Երբ մենք անցնում ենք մի տարածքից մեկ այլ տարածք, ապա դուռը բաժանում է և մեր հիշողությունը, թողնելով ետևում այն մտքերը, ինչ պատրաստվում էինք անել:
Նոտր-Դամի (ԱՄՆ) Համալսարանի հոգեբանները կատարեցին մի շարք փորձեր, որի ընթացքում կամավորները պետք է սենյակից սենյակ անցնեին և հիշողության վարժություններ կատարեին: Նախ մասնակիցները տեղափոխվեցին վիրտուալ սենյակներով; յուրաքանչյուրում պետք է ինչ որ առարկա մեկ սեղանից մյուս սեղան դնեին: Բայց երբ մասնակիցը պետք է անցներ դռան միջով, ապա նրանք սկսում էին մոռանալ, ինչ էր իրենցից պահանջվում: Ընդ որում տարածությունը, որ պետք է հաղթահարեին սենյակների միջև և տարածքի ներսում, իրար հավասար էին:

Փորձի կրկնությունը իրական վիճակում միայն հաստատեցին այն արդյունքը , որ դուռը փակում է մյուս սենյակի հետ կապված հիշողությունը: Մասնակիցները պետք է տանեին և նոր տեղում պահեին փորձի առարկան, և եթե դրա համար պետք է մի տարածքից մեկ ուրիշ տարացք անցնեին ապա բոլորը չէ որ հիշում էին իրենց խնդիրը:

Ինչպես Quarterly Journal of Experimental Psychology գրում են աշխատանքի հեղինակները, դուռ սահմանային իրադարձություն է դառնում, որ առանձնացնում է մի արտաքին միջավայրը մյուսից:  Այն խնդիրները, որ պետք է կատարվեին սենյակում, կապված էին որոշակի իրավիճակի հետ, եւ դրա փոխարինումը  ուղեղում ձեւավորում է «սենյակի» նման անալոգային մի բան, որտեղ համապատասխան բեկորները հիշողության մեջ էլ մնում են:

Թվում է թե այդպիսի արդյունքներից ինքնըստինքյան հետևում է, որ հիշողության արթնացման համար բավական է վերադառնալ առաջվա վայրը: Չնայած նախկինում եղել են աշխատանքներ որ հաստատում են այս կանոնը, այս պարագայում դա չաշխատեց: Մասնակիցները անցնելով մի քանի դռներով և վերադառնալով, նույն կերպ վատ էին հիշում թե ինչ են այդտեղ արել, կամ ինչ պետք է անեին:

Դե, եթե լքված տները,  իրոք չեն նպաստում մեր հիշողությունների պահպանելուն, ապա գոնե կարող ենք վստահ լինել, որ վատ բաների մասին հիշողությունը մեզ չի դարանակալի ու շատ չի զայրացնի երբ վերադառնանք:

Պատրաստված է համաձայն Notre Dame համալսարանի նյութերի:

Աշխարհի Շուրջ բլոգ:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment