28 November 2011

Երեխային գիրացնելու համար ամուսիններին զրկել են ծնողական իրավունքից:

Global Look Press 28 նոյեմբերի 2011թ.

ԱՄՆ աննախադեպ դեպք է տեղի ունեցել. Օհայոի սոցիալական ծառայությունները երեխային գիրացնելու հանար վերցրել են ծնողների մոտից և հանձնել խորթ ծնողների: Փորձագետների կարծիքով մայրը մեղավոր է իր երեխայի ավելորդ քաշ ձեռք բերելու մեջ, որովհետև թերացել է իր ծնողական պարտականություններում, գրում է "NEWS Israel":

Cleveland.com կայքի տվյալներով, դեռ մեկ տարի առաջ հոգաբարձուների հետաքրքրության շրջանակում էր հայտնվել 8 տարեկան և մոտ 90 կգ քաշով երեխան: Այդ ողջ ժամանակում նրանք հետևել են երեխայի քաշի աճի դինամիկային և նրա ընտանիքին:
Գործի վարույթի ընթացքում ապացուցվել է, որ տղայի գիրացումը առաջացել է արտաքին գործոնների հետևանքով, իսկ մայրը չի կատարել դիետոլոգի ցուցումները: Իդեպ, մայրը և երեխաների հարազատների մեծ մասը տառապում են ավելորդ քաշից, դրանով երեխայի մայրը փորձել է երեխայի քաշի խնդիրը բացատրել ժառանգական ֆակտորով:

Իրենց հերթին սոցծառայության ներկայացուցիչները դատական գործընթացներում պնդել են երեխային ընտանիքից անհապաղ վերցնելու անհրաժեշտության վրա, քանի որ ըստ նրանց եթե դա չարվի, ապա դպրոցական երեխայի կյանքին վտանգ է սպառնում:

Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment