16 November 2011

Երկրաշարժից պաշտպանվելու նոր տիպի դուռ:

Կոլին Հոլդենը (Colin Holden) դիզայնի գծով ուսուցիչ է, այս դռները պատրաստել է նրա ուսանողներից մեկը, "Սկզբունքը այնքան պարզ և հուսալի է, որ ակամայից մտածում ես – ինչու՞ սա ավելի վաղ չի ստեղծվել",- զարմանում է նա: (նկարը Kingston University London.)

Ընդամենը հինգ վարկյան է հարկավոր դուռը պաշտպանական պարկուճի վերածելու համար: Մինչդեռ առաջին ցնցումներից մոտ 15 վարկյան հետո, տեղի են ունենում ամենաուժգին ցհցումները, որը բնակիչների համար որոշակի շանս է վազելու մինչև ապաստարան- ասում է Կինգստոնի (Kingston University London) համալսարանի ուսանողուհի, համակարգի հեղինակ Յոունկհվա Լին (Younghwa Lee):

Անգամ ամենասովորական դռները տան ամենահուսալի տարրերից են, որոնք երբեմն պատերի փլվելուց հետո էլ են մնում կանգնած: Բայց նոր դռները ավելի լավ կարող են պաշտպանել բնակիչներին: Անհրաժեշտության դեպքում նրանք այնպես են ծալվում, որ վահանի պես բան են դառնում գլխավերևում: Այդ ընթացքում մեկ մետր բարձրություն ունեցող ներքևի կտորը հենվում է հատակին, իսկ վերևի կտորը, պատրաստված է այնպես որ ծալվում է հորիզոնի նկատմամբ անկյան տակ, թույլ տալով մի կողմի վրա գցել վերևից ընկնող  փլվածքների կտորները:

Մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս թաքնվել ամուր սեղանների տակ, բայց ամուր շրջանակով դուռը ավելի հուսալի պաշտպանություն է, ճիշտ է լայնության հատվածը սովորաբար շատ քիչ է պաշտպանվելու վերևից ընկնող կտորներից:


Դռան տուփում Լին նախատեսել է մինի-պահարան, որում տեղավորվում է խմելու ջրի պաշար, դեղորայք և ձեռքի լապտեր: Ամեն դուռ կարող է երկու հոգու ապաստարան դառնալ, բայց քանի որ տանը սովորաբար շատ դռներ են լինում, դրանց փոխարինումը նման համակարգով էականորեն կարող է բարձրացնել ցնցումավտանգ գոտիների բնակիչների փրկության հնարավորությունը:

Համալսարանի լրատվության բաժինը հաղորդում է որ Լիին նման աշխատանք կատարելու մտահաղացման է բերել այս տարվա սկզբի Հաիթիի երկրաշարժը: Բայց ուսանողուհին դեպի ապագան է նայել:

(նկարը Kingston University London).

Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայությունների կանխատեսումների (US Geological Survey), առաջիկա 15-20 տարում Ստամբուլում մեծ հավանականությամբ հնարավոր է 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժ լինի, որը կարող է 150 հազար մարդու կյանք խլել: Յոունկհվան գտնում է որ իր դռները շատ քիչ ծախսերով կարող է կիրառվել նմանատիպ վտանգավոր քաղաքներում:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment