19 November 2011

Կասպից ծովի ադրբեջանական հատվածը ամեն օր ցնցվում է

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժեր են գրանցվել: Ադրբեջանի գիտությունների Ազգային ակադեմիայի երկրաբանական ծառայության Հանրապետական կենտրոնի հաղորդմամբ, առաջին երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 17 ին ժամը 09:39 Կասպից ծովում, Բաքվից 230 կմ հարավ-արևելք: Էպիկենտրոնը 3,40 մագնիտուդ 40 կմ խորության վրա:
Երկրորդը 3,1 բալ ուժգնությամբ գրանցվել է նոյեմբերի18 ին ժամը 01:10 Աստարա քաղաքից 40 կմ արևելք, որը գտնվում է Բաքվից 313 կմ դեպի հարավ:

Ավելի վաղ այս շաբաթում մոտ 10 ժամյա միջակայքերով երկու երկրաշարժ է գրանցվել: Առաջինը տեղի է ունեցել նոյեմբերի 15 ին տեղ. ժամանակով ժամը 23: 30: Բաքվում զգացվել է 3 բալլ: Էպիկենտրոնը գտնվել է Բաքվից 62 կմ հարավ-արևելք, էպիկենտրոնում մագնիտուդը կազմել է 4,1 բալ: 

Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 16 ին տեղ. ժամանակով 10:03 Լենքորան քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Մագնիտուդը 3,4 բալ, էպիկենտրոնը գտնվել է 25 կմ խորության վրա Բաքվից 268 կմ դեպի հարավ:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment