06 November 2011

5 օրից Արեգակի վրայի հսկայական շրջանի ակտիվությունը ուղղված կլինի Երկրի վրա:

ԱՄՆ Արևի դինամիկայի աստղադիտարանը  /ԱԴԱ-ամերիկյան գիտահետազոտական արբանյակ /  գրանցել է Արևի վրայի ամենաուժեղ ժայթքումներից մեկը: 
Արևի ակտիվության շրջանակը, դանդաղորեն պտտվելով Երկրագնդի ուղղվածության կետին մոտ ժամանակում ընդունակ է բնության նոր  խանգարումներ առաջացնել: 

Այդ դիրքում ակտիվ շրջանը երկու շաբաթ կմնա,- կանխատեսում է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների Ազգային վարչությունը:
Հինգշաբթի տեղի ունեցած Արևի վրայի ժայթքումը գնահատվել է X1,9 , այն «45 րոպե հետո Երկրի վրա ռադիոկապերի խափանումներ է հրահրել», տեղեկացրել է ՆԱՍԱ -ն:

«Գիտնականները շարունակում են հետևել լուսատուի ակտիվության շրջանին, որը կարող է արեգակնային ակտիվության լրացուցիչ պոռթկումների բերել», — ավելացրել է ԱՄՆ տիեզերական գործակալությունը:
 Այն հիշեցնում է որ լուսատուի ակտիվությունը ասսոցացվում է այսպես կոչված արևային բծերով, որոնց թիվը ներկա պահին հասնում է մի քանի տասնյակի: Այդպիսի խոշորագույն բծերից է կատալոգում AR11339, որը 80 հազար կմ երկարություն ունի: Տվյալ շրջանում այս հինգշաբթի տեղի է ունեցել պսակային զանգվածի հզորագույն ժայթքում_ շիկացած պլազման /պրոտոնների, էլեկտրոնների, ծանր էլեմենտների հոսք/ սլացել է Վեներայի ուղղությամբ:
ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների Ազգային վարչության գնահատմամբ, 5 օրից ամենաուժգին ակտիվության շրջանը կգա այնպիսի դիրքի, որ նոր պսակային ժայթքումները /եթե դրանք տեղի ունենան/ Երկրի վրա ուղղված կլինեն:  «Այդ շրջանը առաջիկա երկու շաբաթը Երկրի վրա ուղղված կլինի», — նշել է վարչության ավագ գիտաշխատող Ջո Կունչեսը:

Պսակային զանգվածների ժայթքումները կախված նրանց արտադրված ռենտգենյան ճառագայթումների պայծառությունից բաժանված են հինգ խմբերի.  А, B, C, M, X : Ամենաուժգին ժայթքումները Х խումբն է, հետևող խմբերը տաս անգամ թույլ են նախորդից: Երկրի համար վտանգավոր է համարվում М և ավելին:

Ամենավտանգավորը համարվում է երբ լուսատուի պսակից նետված պլազմայի արագությունը հասնում է 1,6 մլն. կմ ժամի, իսկ զանգվածը կարող է հասնել 10 մլրդ տոննայի խումբը: Այդպիսի երևույթները ընդունակ են խափանել արբանյակների վրա տեղադրված սարքավորումները, Երկրի վրայի կապի միջոցները և մագնիսական փոթորիկներ առաջացնել, բայց մարդկանց համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:

Ամառը ՆԱՍԱ -ն Արևի վրա X6,9 խմբի խանգարումներ է արձանագրել, փետրվարին —  Х2,2 խմբի, իսկ 2006թ. դեկտեմբերին —Х9 խմբի:


Բլոգից մեջբեջումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment