30 November 2011

Մոսկվայում նշվեց տրամվայի երթուղու 100 -ամյակը:

Անցնող շաբաթ օրը Մոսկվայում նշվեց տրամվայի երթուղու 100 -ամյակը: Այդ առիթով տեղի ունեցավ ռետրո տրամվայների շքերթ:
Բայց մինչ դրան անցնելը երկու խոսքով հիշենք մեր տրամվային:
Երևանում այս էկոլոգիապես մաքուր տրանսպորտը վերացնելու պատճառված վնասի մասին մոռանում են և չեն սիրում խոսել կոալիցիոն իշխանության մաս /ավելի ճիշտ կլինի կոալիցիոն կերակրատաշտակ կոչվածից լափող/ կուսակցությունները: Փոխարենը չեն մոռանում և անընդհատ մեզ սարսափեցնում են ցուրտ ու մութ տարիներով: Դրա հետ մեկտեղ ոչ մի անգամ չհիշելով անգամ այդ տարիներին գործող տրամվայը: Եթե չասենք նրանց կողմից ընդհանրապես խոսելու բարոյական իրավունքի մասին, երբ 1996թ. սեպտեմբերին առանց երկիրը ստրկության հանձնելու հնարավոր եղավ 100 մլն. դոլար հատկացնել և գործարկել Ատոմասկայանը, ամբողջ երկրում ապահովելով շուրջօրյա էլեկտրամատակարարում: Բայց ցավոք ներկա պահին մենք ականատեսն ենք և ողջ ժողովուրդը շարունակում է տառապել անհասկանալի պատճառներով Հայաստան ներմուծված ղարաբաղա-գէղցիական որդերից: Ես վստահ եմ որ մեր երկրի հաջորդ նախագահը լինելու է շատ թե քիչ կրթված ու նորմալ մարդ և մեր պետության կայացման պատճառված վնասների հետ մեկտեղ կվերականգնվի նաև տրամվայի երթևեկությունը, որովհետև Աստված ողորմած է և մեր հազարամյակների երկիրը հուսով եմ միևնույն վարչախմբի վերարտադրումներով վերջնականապես չի կործանվելու, քանի որ մեր ժողովուրդը իրոք արժանի է ունենալ լավ ղեկավար:
Ներկայացված նկարները 2011թ. նոյեմբերի 26 -ի Մոսկվայի ռետրո տրամվայների շքերթից են:




Տ
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment