27 October 2011

Ստեղծվել են քրտինքը անուշահոտ բույր դարձնող հաբեր

Հոլանդական գիտնականները առաջին անգամ ներկայացրել են «օծանելիք-հաբեր», որոնք ընդունելուց հետո մաշկը վերածում են «պուլվելիզատրի», իսկ քրտինքը անուշահոտ բույրի: «Swallowable Parfum» կապսուլաները (կուլ տալու օծանելիք), որը ներգործում է նյութափոխանակության գործընթացի վրա ներկա պահին գտնվում է կատարելագործման փուլում: Այս նորարարական հաբերի գաղափարի մտահաղացումը դիզայներ Լյուսի Մակկրէնինն է, նրան օգնել է կենսաբան Շերեֆ Մենսին, այն ստեղծելով առավելագույնս բնական նյութերից և անվնաս առողջության համար:
Երկուսն էլ պնդում են, որ ընդունելով հաբերը մարդիկ տարբեր հոտերով են բուրալու, քանի որ մենք բոլորս գենետիկորեն տարբեր ենք: Բացի սրանից փորձագետները խոստանում են 2012թ. այնպիսի զանգվածային օգտագործման հաբեր թողարկել, որոնքհակազդելու են սպիտակ մազերի առաջացմանը:Տեսանյութում «օծանելիք-հաբերի» հեղափոխական մտահաղացման շնորհանդեսը:

Բլոգից մեջբեջումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Post a Comment