16 October 2011

Աշխարհի ամենաբարձր լեռան վրա զուգարան կտեղադրվի


Նեպալի կառավարությունը քննարկում է աշխարհի ամենաբարձր լեռան.Էվերեստի վրա շարժական զուգարաններ տեղադրելու հարցը,-  հաղորդում է բրիտանական "Դեյլի տելեգրաֆը":

Այդ առաջարկով երկրի իշխանությանն է դիմել "Էկո-Հիմալ"  էկոլոգիական կազմակերպությունը: Կազմակերպության ակտիվիստների կարծիքով, այդ "հարմարությունը"  կօգնի տեղի միջավայրը ավելի մաքուր պահել, ամեն տարի Հարավային բազային ճամբարով տեղաշարժվող հազարավոր ալպինիստներից:

"Ես միայն առաջարկում եմ, եթե ունենք հասարակական զուգարաններ, ապա դրանք կարելի է օգտագործել", -  ասում է  "Էկո-Հիմալ" կազմակերպության տնօրեն Պհինջո Շերպան:
Նրա խոսքերով, շարժական զուգարանների տեղադրումը կքննարկվի աղբի հավաքման ընդհանուր նախագծի կոնտեքստում, որը պատրաստվում է ներկայացնել կառավարությունը, դա պետք է անդրադառնա նաև Էվերեստի շրջանի մյուս հանրաճանաչ բարձունքներին:

Էվերեստի նվաճման 50 տարիների ընթացքում շրջանում տարբեր տեսակի աղբի քանակի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան, սակայն սարը արդեն կոչում են աշխարհի ամենաբարձրադիր աղբանոց:
Post a Comment