15 October 2011

«Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր Վալերի Գործունյանն ընդմիշտ հեռանում է Հայաստանից


Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի- Աշխեն Գործունյանը որոշել է հեռանալ Հայաստանից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Վալերի- Աշխեն Գործունյանը:
«Շրջանառվող լուրերն այն մասին, որ ընդմիշտ հեռանում եմ Հայաստանից համապատասխանում է իրականությանը»,- ասաց Գործունյանը, հավելելով, որ արդեն վաճառքի է հանվել «Փարիզյան սուրճ» ընկերությունը;
Ինչ վերաբերում է պատճառներին, որոնք դրդել են իրեն գնալ այդ քայլին, Գործունյանն ասաց, որ այս պահին չի ցանկանում խոսել դրանց մասին, սակայն խոստացավ տեղեկացնել ընթացիկ ամսվա վերջում:
Ֆրանսահայ գործարար կինը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ցանկանում են խլել իր բիզնեսը: Այս մասին մամուլում հրապարակումներ եղան, որտեղ Գործունյանը պատմում է, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել իր եւ իր որդու` Սեւակի հետ: Սակայն մինչեւ վերջերս ֆրանսահայ գործարար կինը հայտարարում էր, որ չի պատրաստվում նահանջել, շարունակելու է պայքարել, իր ունեցվածքը չի վաճառելու ու Հայաստանից չի հեռանալու: «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում Գործունյանն ասել է, որ որոշել է Հայաստանից հեռանալ, քանի որ իր երեխաները չեն ցանկանում այլեւս գալ Հայաստան եւ այստեղ ապրել: Հայաստանից հեռանալու որոշման պատճառների մանրամասները նա խոստացել է ներկայացնել մոտ տասը օրից:
Post a Comment