14 October 2011

Երիտասարդ վիետնամուհին մի քանի օրում ծերացել է

Երիտասարդ վիետնամուհին մի քանի օրում  ծեր կին է դարձել:
Բժիշկները առայժմ չեն կարողանում գտնել 23 ամյա գեղեցկուհու սրընթաց ծերացման պատճառները:
Վիետնամում բժիշկները փորձում են հասկանալ թե ինչ է տեղի ունեցել 23-ամյա աղջկա հետ, որը հաշված օրերի ընթացքում ծերացել է: Առայժմ նրանք մեկ ենթադրություն ունեն. Մարմնի արագ ծերացումը կապում են , ալերգիաից  բուժվելու համար, աղջկա օգտագործած ժողովրդական բժշկության դեղերի հետ:

 

Ինքը Նգուեն Տխի Ֆուոնգը ասում է որ ամբողջ կյանքում տուժել  է ծովամթերքներից առաջացող ալերգիայից:
2008թ. նրա վիճակը վատացել էր: Աղջիկը գումար չի ունենում որակյալ բժիշկներին դիմելու համար, և տեղի դեղատնից «ինչ որ դեղ» էր գնել:

Նրա խոսքերով դեղը ընդունելուց հետո «քորը քչանում էր, բայց մաշկի վրա ցան էր առաջանում»:
Կինը անցնում է ավանդական բժշկության «բայց մաշկը սկսել էր կախվել և վրան ծալքեր առաջանալ», –գրում է The Daily Mail -ը:


Այժմ նա նման է բազմաթիվ անգամ ծննդաբերած ծեր կնոջ, չնայած այն բանի որ դեռ չի հասցրել մայր դառնալ: Միևնույն ժամանակ նրա մոտ պահպանվել է դաշտանային ցիկլը, լավ վիճակում են մազերը և ատամները:

Բժիշկները ենթադրում են, որ այս հիվանդությունը առաջացել է ավանդական բժշկական,  կորտիկոստերոիդներ պարունակող դեղամիջոցների երկարատև ընդունումից:  Այդ հորմոնները կարող են մաստոցիտոզ հիվանդություն առաջացնել, որի ժամանակ մաշկի տակ յուղի շերտ է առաջանում, իսկ մաշկը հյուծվում է:
Սակայն նրանց օպպոնենտները համաձայն չեն, ավանդական բուժամիջոցները չեն կարող այդքան արագ ծերացում առաջացնել,- ասում են նրանք: Նրանց կարծիքով աղջիկը տառապում է գիտությանը անհայտ հիվանդությամբ:
Post a Comment