17 September 2011

Վատիկանի այգիները դարձել են մատչելի:


Վատիկանի ռադիոյի ներկայացուցիչները հաղորդել են, որ Վատիկանի այգիները դարձել են տուրիստների համար մատչելի:

Նախատեսվում է որ այցելուները կարող են զբոսնել այգիներով էկոլոգիապես մաքուր տրանսպորտով: Երեկ առաջին խմբերը արդեն այցելել են այգիները: Երթուղին մշակվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ծառայությունների կողմից և հավանության է արժանացել աշխարհի ամենափոքր քաղաք-պետության իշխանությունների կողմից:

Այգիներով պտույտ գործելու միջին տևողությունը կազմում է 1 ժամ, որի ընթացքում տուրիստները կարող են դիտել ամենից հանրաճանաչ հուշարձանները, ինչպես նաև հիանալ շատրվաններով և էկզոտիկ բուսականությամբ, որոնք հայտնի են դեռ XIII դարից, երբ այստեղ դեղաբույսեր էին աճեցնում: Վատիկանի այգիների ամբողջ մակերեսը զբաղեցնում է 20 հեկտարից մի փոքր ավելի իսկ պետության ամբողջ տարածքը 0,44 քառակուսի կիլոմետր,  աշխարհի ամենափոքր պետությունն է, երկրի բյուջեն 310 մլն. ամերիկյան դոլար է: Վատիկանը գտնվում է Հռոմ քաղաքի մեջ բայց անկախ է Իտալիայից, իր անունը ստացել է Mons Vaticanus բլրի լատիներեն անվանումից որ նշանակում է -"գուշակության վայր":

Բլոգից նյութեր վերցնելուց հղումը դեպի կայք պարտադիր է
Post a Comment