28 September 2011

Տիմոշենկոյին 7 տարի ազատազրկում

Դատախազ Լիլիյա Ֆրոլովան, Կիևի Պեչերսկի շրջանային դատախազության մոտ  պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, որ Պետական մեղադրողը դատարանին խնդրել է նախկին վարչապետ Յուլիյա Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման դատապարտել,   -հաղորդել է УНИАН -ի   թղթակիցը:
«Պետական մեղադրողը դատարանից խնդրել է Տիմոշենկոյին մեղավոր ճանաչել Ուկրաինաի քրեական օրենսգրքի, 365 հոդվածի 3 մասով, հաշվի առնելով հանցագործության հասարակական վտանգավորությունը և ծանրության աստիճանը 7 տարի ազատազրկման դատապարտել, որից հետո հետագա երեք տարիներին զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից», - ասել է Լ. Ֆրոլովան:
 Նա նաև նշել է որ պետմեղադրողը խնդրել է բավարարել «Ուկրաինաի Նաֆտոգազ»-ի քաղաքացիական հայցը 1,516 միլիարդ գրնվ. ծավալով վնաս պատճառելու մեջ և մինչ դատարանի կողմից պատժաժամկետ նշանակումը, խափանման միջոցը Տիմոշենկոյի համար անփոփոխ թողնել: Օգոստոսի 5 -ից Տիմոշենկոն գտնվում է Լուկյանովսկի նախնական կալանավայրում:
Յուլիյա Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս պետական ծառայողական դիրքը չարաշահելու, պետությանը վնաս պատճառելու համար:

Ինչպես տեղափոխեցին Տիմոշենկոին (վիդեո)

Post a Comment