28 September 2011

Գազպրոմի փլուզումը. ԵՄ 10 երկրների "Գազպրոմ"-ի գրասենյակներում ստուգումներ են անց կացվել

ԵՄ-ում ազատ մրցակցության օրենքները խախտելու կասկածանքով, մի   քանի գազի արդյունաբերության ընկերությունների մոտ  Եվրոհանձնաժողովը հանկարծակի ստուգումներ է սկսել:
«Եվրոհանձնաժողովը առանց նախապես զգուշացնելու ստուգւմներ է անցկացրել բնական գազ մատակարարող, հանձնող և պահեստավորող ընկերություններում», - հաղորդել է Եվրահանոնաժողովը:
Ստուգումներ են եղել ԵՄ 10 երկրներում:
Մասնավորապես ստուգումներ են եղել ռուսական  «Газпрома» -ի դուստր ընկերությունների. Gazprom Germania բեռլինյան ներկայացչության և Չեխիաում գտնվող Vemex ներկայացուցչության գրասենյակներում:
«Հանձնաժողովը հետաքննում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպաի անդամ երկրների  բնական գազ մատակարարելու հետ կապված հնարավոր հակամրցակցային գործունեությունը: Հանձնաժողովը կասկածում է շուկայի բաժանման սահմանափակումների գործողության, ցանցում այլ ընկերությունների մուտք գործելուն խոչնդոտների հարուցման, մատակարարման դիվերսիֆիկացիայի խոչնդոտների հարուցման, ինչպես նաև հնարավոր  շահագործողական վարքի դրսևորման, օրինակ անհիմն գների բարձրացման գործողությունների դրսևորումներին», –հաղորդում է Եվրոհանձնաժողովը:
Միևնույն ժամանակ հանձնաժողովը ուսումնասիրում է հենց մատակարարներին հակամրցակցային գործողությունների պատճառով հասցված վնասներ պատճառելու կասկածանքները:
Այժմ Հանձնաժողովը որոշում կայացնելու համար ստուգում է ստացված տվյալները: Մեղքի  հայտնաբերման դեպքում ընկերություններին տուգանք է սպառնում, որոնց չափը   կվորոշի Եվրոհանձնաժողովը:
Post a Comment