09 November 2018

Իրավիճակը պետք է փաստացի փոխել

No comments:
Եթե ասում էք հեղափոխություն է եղել, իրավիճակ է փոխվել, ճիշտ է, հույս կա ամեն դեպքում որ մյուսների ու պետության կյանքում էլ դրականորեն կփոխվի։ Դա առաջ էլ կար։ Բայց դրա համար մի զրկեք նորից իշխանությանը լեգետիմությունից, մի վերագրեք մեկ մարդու, մի խմբավորման կամ մի կուսակցության , զուգահեռ չարաշահելով մյուսների համբերությունը հակադեմոկրատական գործողություններով։ 

29 August 2018

Բիզլերյանը Հայաստանում

No comments:
Ոչ մեկի մոտ հարց չի առաջանում ինչու հունիսին Հայաստան այցելած Ալեքսիս Օհանյանը, ավելի վաղ Սերժ Թանկյանը  չստացան Հայաստանի քաղաքացիություն։ Չնայած հայտարարեցին որ երբեք այսքան հպարտ չեն եղել որ հայ են, եւ հանրության կողմից իզգոյ համարվող որեւէ ընտանիքի չհանդիպեցին։ Ով չի հասկանում, որ  դա նրան պետք չի։

12 August 2018

բառեր որոնց գործածումը շփումներում ցույց կտա ձեր փայլուն ինտելեկտը եւ հարուստ բառապաշարը

No comments:
Ագորա( Հին հուն. ἀγορά) — շուկայի հրապարակ հին հունական պոլիսներում,համաքաղաքացիական հավաքների վայր։

Ադդիկցիա- ( անգլ. addiction ) բնութագրում է կախվածություն, վատ սովորություն, իրականությունից կտրվելու եղանակ, (ալկոհոլիզմ, խաղամոլություն, թմրամոլություն)

Գլոսոա- Հանրության առջեւ ելույթ ունենալու վախ

Տեքստրովերտ- Նա, ում ավելի հեշտ է սեփական զգացմունքների մասին ասել հաղորդագրության միջոցով, քան կենդանի շփման։

Ֆետիշ- կույր, անգիտակից ենթարկվելու օբյեկտ

Ֆրուստրացիա- լիակատար հուսահատության շրջան կյանքում

Դեվիանտ - մարդ, նորմային անհամապատասխան

Սենտենցիա (լատ։. sententia, բառացիորեն - կարծիք) բարոյախրատականություն անել
----------------+


31 July 2018

Որքան են սոցիալական վճարները (բազային կենսաթոշակ կամ նվազագույն կենսաթոշակ) նախկին ԽՍՀՄ երկրներում։

No comments:
Որքան են նվազագույն սոցիալական վճարները (բազային կենսաթոշակ, նվազագույն կենսաթոշակ, նպաստ) նախկին ԽՍՀՄ երկրներում։

Վրաստանում սոցիալական կենսաթոշակըy հավասար է 75 դոլարի։ Վերջին ինդեքսացիան 2016թ ամառը։ Մոտ 730 հազար մարդ այդ  երկրում սոցիալական կենսաթոշակ է ստանում։
Հայաստանում արդեն 3 տարի է չի բարձրացվում եւ նվազագույն կենսաթոշակը ամսական 33 դոլար է մնում կամ 16 հազար դրամ, սա ամենացածր ցուցանիշն է։  Որի արդյունքում պաշտոնապես  մոտ մեկ միլիոն աղքատ կա Հայաստանում, ինչը բերում է տնտեսության զարգացման արգելակման, համեմատության համար աղքատների թիվը ավելի շատ է քան Վրաստանում ու Ադրբեջանում միասին, չնայած անընդմեջ արտագաղթին, որը նույնպես դրա արդյունք է։

Ադրբեջանում 60 դոլար, վերջին անգամ այս տարվա մարտին է ավելացվել, եւ 10%-ով բարձրացվել է։
Ղրղզստանում այս տարի հունվարից 20% նույնպես բարձրացվել է, եւ կազմում է մոտ 45 դոլար։
Ուզբեկստանում մոտ  46 դոլար։
Ղազախստանում 33 հազար թենգե, դա մոտ 95 դոլար է, եւ դրանից էլ մոտ երկու անգամ ավելի ղազախստանցի տարեցների նվազագույն թոշակները։
Բելառուսում մոտ 112 դոլար։
Ռուսաստանում ապրիլ ամսից 9.000 ռուբլի է, դա մոտավորապես 158 դոլար է
Մերձբալթյան երկրներում ավելի բարձր։ Էստոնիայում կենսաթոշակը մոտ 2 անգամ բարձր է ՌԴ- ից։
  Աղբյուր Հղումը http://lurerarm.blogspot.com/ պարտադիր է

04 September 2017

Ինչպես բարձրացնել աշխատավարձերը

No comments:
Եթե դադարեցնենք Ադրբեջանին զինել, միջոցները արդյունավետ ծախսելու մասին էլ կարող ենք մտածել։ Դրա համար շատ պարզ լուծում կա, ոչ մի տեսակ ռուսական զենք չպետք է գնել, ոչ մի եղանակով, թեկուզ ձրի տան։ Մենք ինչքան ռդ- ից առնենք Ադրբեջանը նույն այդ երկրից կարող է 10 անգամ շատ ու ավելի արդիական առնել , իսկ դրա հետ մեկտեղ Ադրբեջանը գնում է նաեւ դա օգտագործելու եւ արդյունավետ օգտագործելու իրավունք, ինչպես 2016 ապրիլին։ Ինչ ը այլ երկրների մասին չէս ասի։
Այլապես ինչ էլ անենք չեն հերիքելու միջոցները։
 Մյուս համանախագահ կամ խոշոր երկրները, նաեւ այնպիսի զենք արտահանող երկիր ինչպես Չինաստանը նրանց ոչ մի տեսակ զենք չեն վաճառում։
Եթե չենք կարող, մեկ ուրիշ առաջարկ, միանգամից գազպրոմին խնդրենք որ բարձրացնի մեր աշխատավարձերը, թոշակները, 3 տարի է չի բարձրացրել, գնաճ է եղել, գոնե տնտեսությունը մի քիչ մեծանա։

27 June 2017

Վաղը երբեք չի գա

No comments:
Այսօրվա գործը վաղվան մի թող.
Անգլերենում կա. -put off till tomorrow what you can do today, որը գրեթե նույն բանն է։  Ինչու չհետաձգել, վաղվան չթողնել. բացատրությունները շատ են, հաճախ հիմնավորված ասույթներով։ Իսկ շատ ժողովուրդների մոտ, վաղը ընդհանրապես նշանակում է երբեք, եւ ամենահետաքրքիրը՝ վաղը երբեք չի գա (խորհրդավոր.  բազմանշանակ), մի քանի օրինակ.
Անգլերենում.
- tomorrow come never - վաղը երբեք չի գալիս։
Մոնղոլական տարբերակով եթե ասեն (маргааш) — բառացի «վաղը»՝ ուրեմը ասոցացվում ՝երբեք: Կա հայտնի «Մոնղոլիայում վաղը երբեք չի գա» ասացվածքը նաեւ, գուցե դրանով պայմանավորված։
Իսպանիայում, եթե աղջիկը չի ցանկանում շարունակել ծանոթությունը, «Երբ հանդիպենք?» ՝ հարցին, նա պատասխանում է՝ «Վաղը» -(mañana), — որը նույնպես նշանակում է «երբեք».

 Հղումը http://lurerarm.blogspot.com/ պարտադիր է

13 June 2016

Ինչպես սովորել հաղթահարել անվճռականությունը և կայացնել արագ ու ճիշտ որոշումներ

No comments:
Ինչպես սովորել հաղթահարել անվճռականությունը և կայացնել արագ ու ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն:

Որոշում կայացնելուց առաջ.

1. Լայնացրեք ընտրության սահմանները:  Պետք չի նեղացնել հնարավոր տարբերակները «այո» թե «ոչ» հարցերով, անհրաժեշտ է ավելի լայն հայացքով նայել իրավիճակին:

2. Ձեզ հուզող հարցի վերաբերյալ հնարավորինս շատ տեղեկություն հավաքեք: Հավանական է որոշման կայացումը դրա հետ ինքնստինքյան կգա:

3.Մի կողմ թողեք էմոցիաները: Անհրաժեշտ է նախ հանգստանալ եւ մի կողմ թողնել ոչ պիտանի՝ բացասական էմոցիաները, որպեսզի ՛՛թարմ ուղեղով՛՛ դիտարկել կարեւոր հարցերը:
Եթե անգամ ժամանակ չկա, կարելի է հետեւյալ մեթոդները կիրառել.
Հարցրեք ինքներդ ձեզ, արդյոք այդ որոշումը նույն կլինի կես ժամ հետո, 1 ամիս, 1 տարի, 10 տարի հետո:  Պարզապես խորը շնչեք մի քանի անգամ, որից հետո դանդաղ արտաշնչեք մտքում հաշվելով մինչեւ տասը:
Պատկերացրեք տվյալ հարցի վերաբերյալ իդեալական որոշումը, մտածեք, որքանով է այն նպատակահարմար կոնկրետ ձեր դեպքում, եւ փորձեք ընտրել ՛՛ոսկյա՛՛, իրական, միջինը:

Կանոններ.

1. Եթե դուք որոշում եք ընդունում, նշանակում է դուք պատասխանատվությամբ եք մոտենում ձեր որոշման  իրագործմանը::

2. Որոշում չընդունելը նույնպես որոշում է, ընտրեք ՛՛այո՛՛ կամ ՛՛ոչ՛՛:
Բայց փորձի ձեռք բերման հետ ձեր որոշումները կդառնան ավելի ճիշտ և արդյունավետ:

3. Որոշում ընդունելուց հետո մի անհանգստացեք, թե այն ինչքանով ճիշտ դուրս կգա: Սովորեք ամեն ինչում տեսնել դրական պահերը:

Հարցեր.

Հարց 1. Ի՞նչ կընտրեի, եթե չլիներ վախը:

Թղթի վրա գրեք ձեր բոլոր վախերը և կասկածները, և ջանացեք վերլուծել դրանք: Երբեմն ձեզ ավելի շատ վախեցնող տարբերակն ամենաճիշտն է դուրս գալիս:

Հարց 2. Ի՞նչ կընտրեի, եթե չլինեին փողերը:

Փորձեք հաշվի չառնել հարցի նյութական կողմը: Փորձը ցույց է տալիս, որ եթե դուք ընտրում եք ճիշտ ճանապարհ, մտածածը իրագործելու համար փող միշտ կգտնվի:

Հարց 3. Ինչ կարող է պատահել ամենավատ դեպքում (և ամենալավ):

Երկու սյունակում գրեք ձեր որոշման բոլոր հետևանքները՝ լավ և վատ: Այդ ճանապարհով դուք կհասկանաք, թե ինչպես վարվեք:

Հարց 4. Ի՞նչ գիտեմ իմ փորձով:

Հիշեք, թե ունեցե՞լ եք կյանքում նման իրավիճակներ: Ի՞նչ եք արել այն ժամանակ: Ի՞նչ է ձեզ սովորեցրել ձեր փորձը:

Հարց 5. Դա տհա՞ճ անհրաժեշտություն է:

Հարցրեք ձեզ. «Իրո՞ք ես պետք է անեմ այն, ինչ ինձ տհաճ է: Կա՞ հնարավորություն դա չանելու»: